Աստղագիտություն

Աստղագիտությունը հնագույն գիտություն է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին:

Մոլորակների շարժումների, Արեգակի ու Լուսնի խավարումների, պայծառ գիսավորների երևույթները հին դարերում կապում էին Երկրի վրա տեղի ունեցող իրադարձությունների հետ և օգտագործում հասարակական կյանքի երևույթների, մարդկանց ճակատագրի կանխագուշակման նպատակով։ Այդ հարցերով զբաղվող կեղծ գիտությունը՝ աստղագուշակությունը, ոչ մի գիտական հիմք չունի, սակայն ժամանակին զարկ է տվել աստղագիտական դիտումներին և դրանով իսկ նպաստել Աստղագիտության զարգացմանը։

Միջազգային եզրի ծագում

Բազմաթիվ լեզուներում գործածական է աստրոնոմիա եզրը., որը կազմված է աստրոն՝ աստղ կամ համաստեղություն և նոմոս՝ Բնության օրենք:

Աստղագիտությունը Հայաստանում

Աստղագիտությունը՝ որպես գիտությունՀաձաստանում ձևավորվել է 7րդ դարում՝ Անանիա Շիրակացու տիեգերագիտական ու տոմարագիտական աշխատություններով։ Շիրակացին ընդունել է Երկրի գնդաձևությունը, ճիշտ բացատրել Արեգակի և Լուսնի խավարումներըԾիր Կաթինին վերագրել է աստղային բնույթ։ Աստղագիտության և տոմարագիտության հարցերը 11րդ դարում լրջորեն քննարկել է Հովհաննես Սարկավագը «Պատճեն տոմարի» աշխատության մեջ, որտեղ տվել է տոմարագիտության հարցերի լրիվ շարադրանքը և հայկական օրացույցը համեմատել այլ ժողովուրդների օրացույցների հետ։ Միջին դարերում Հայաստանի վանական բարձրագույն դպրոցներում դասավանդվել են «Տիեզերագիտություն» և «Տոմարագիտություն» առարկաները։Հայաստանում աստղագիտական հետազոտությունները տարվում են մի քանի աստղադիտարաններում:

Աստղագիտական դիտումներ

Աստղագիտությունը զբաղվում է Երկրի սահմաններից դուրս գտնվող մարմինների ու երևույթների ուսումնասիրությամբ։ Աստղագետը միայն դիտում ու գրանցում է երկնային երևույթները և իր գտած փաստերի հիման վրա անում է ընդհանրացումներ։ Այդ իսկ պատճառով, աստղագիտության ուսումնասիրման մեթոդները տարբերվում են Երկրի բոլոր գիտությունների ուսումնասիրությունների մեթոդներից։ Այդ դիտումներից ստացված փաստերը հենց կազմում են աստղագիտության հիմքը։ Ներկա ժամանակներում գիտնականների ձեռք բերած կուտակման համար պետք է եղել երկար ժամանակ, և այդ փաստերի ձեռք բերումը շարունակվում է մինչ այսօր։

Աստղագիտությունն ամենից առաջ դիտողական գիտություն է։

Աստղագիտության զարգացումն ավելի մեծ տեմպերով սկսեց առաջ գնալ, երբ իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյը ստեղծեց առաջին հեռադիտակը, և հետո ստեղծվեցին աստղագիտական այլ գործիքներ։ Այդ տեսակ գործիքները մարդկանց հնարավորություն տվեցին ավելի ընդլայնել Տիեզերքի չափերը, հայտնաբերել նոր երևույթներ և դրանք ուսումնասիրել տվյալ ժամանակի գիտության հնարավորություններին համապատասխան։

Դիտողական փաստերի առկայությունը և նրանց ընդհանրացումն ու ճիշտ լուսաբանումը զարգացնում են աստղագիտությունը։

Աստղագիտական չափման միավորներ

Աստղագիտական միավորներից հայտնի է պարսեկը։ Օրինակ Երկիր մոլորակին ամենամոտ գտնվող աստղի՝ Կենտավրոսի հեռավորությունը հավասար է 1,3 պարսեկ։ Պարսեկից բացի, աստղագիտական տարածություններն չափում են նաև լուսատարիով՝ այն հեռավորությունը, որ լույսը անցնում է մեկ տարում։

Մարդիկ անզեն աչքով երևացող աստեղերը մտովի բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունների թիվը 88-ն է, 60-ը երևում են ՀՀի տարածքից: Խավարածիր անվանում են Արեգակի անցած ուղին մեկ տարում: Այն անցնում է 12 համաստեղություններով: Համստեղությունների այդ խումբը կոչվում է Կենդանակերպ :

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s